Բանաստեղծ Նարեկ Գագիկի հանդիպումը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի սովորողների հետ

Ընթերցանության տարվա շրջանակում նոյեմբերի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալեց սյունեցի բանաստեղծ Նարեկ Գագիկին, որի այցը դպրոցականների համար դարձավ գրականությանն ու ստեղծագործական աշխարհին ավելի մոտենալու գեղեցիկ առիթ։

Բանաստեղծը հանդիպեց 5-րդ «Բ» դասարանի սովորողների հետ՝ նրանց հետ կիսվելով իր ստեղծագործական ուղու, գրական որոնումների և ստեղծագործությունների մասին պատմություններով։ Հանդիպման ընթացքում զրույցը ծավալվեց նաև կրթության, գիտելիքի ձեռքբերման և ընթերցանության կարևորության շուրջ։ Նարեկ Գագիկը ներկայացրեց գրքի դերը մարդու աշխարհայացքի ձևավորման, մտածողության զարգացման և ներաշխարհի հարստացման գործում՝ ընդգծելով, որ ընթերցանությունը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև սեփական մտքերն ու զգացմունքները բացահայտելու ճանապարհ։

Հանդիպումը հնարավորություն տվեց սովորողներին անմիջական շփում ունենալու ստեղծագործողի հետ, ծանոթանալու բանաստեղծի աշխատանքին և գրականության աշխարհին՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ նոր հետաքրքրություն ձևավորելով։

Նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն դպրոցականների գրական ճաշակի զարգացման, ընթերցասիրության խթանման և ժամանակակից գրականության հետ կենդանի կապի ստեղծման գործում։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Նարեկ Գագիկին՝ դպրոց այցելելու, սովորողների հետ ջերմ ու բովանդակալից հանդիպում ունենալու և իր ստեղծագործական փորձով կիսվելու համար։

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 31 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar