Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տարբերվող օր էր։ Աշակերտները ֆլեշմոբով շնորհավորեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական փուլերին մասնակցած սաներին։
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում օրերը տոնական են։ Ավարտական Վերջին դասին նախորդում են ավանդույթ դարձած «Զանգերի կախման» միջոցառումները։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոսներն աշակերտներին ներկայացրին քոլեջում ներդրված մասնագիտություններն ու այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են տեղում՝ որակյալ կրթություն ստանալու և պահանջված մասնագետ լինելու համար։
Միջոցառումը մեկնարկեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից՝ քայլերթով: Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղադրված տաղավարներում իրականացվեցին առողջ վարքագծի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ:
Մայիսի 7-9-ը և 13-15-ը Վանաձոր քաղաքում անցկացվեց դպրոցականների սպորտլանդիայի եզրափակիչ փուլը, որտեղ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացրին 1-3-րդ և 4-6-րդ դասարաների թիմերը։
Մայիսի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները աշակերտների շրջանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների իրազեկվածության բարձրացման նպատակով զրույց-հանդիպումներ անցկացրին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների հետ:
Մայիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում դասղեկ Սոնա Հարությունյանի կողմից կազմակերպվել էր մրցույթ-վիկտորինա՝ «Մի պտղունց՝ հայերենի գանձարանից»։
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից կայացավ խաղ-վիկտորինա` 5-րդ «Ա» և 5-րդ «Գ» դասարանների աշակերտների միջև, որը կազմակերպել էր ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը։
Մայիսի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի կողմից կազմակերպվել էր «Seasons» թեմայով բաց դաս, որի նպատակն էր զարգացնել աշակերտների անգլերեն բանավոր խոսքի հմտությունները:
Մայիսի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի կողմից 6-րդ «Ա» և 9-րդ «Գ» դասարաններում կազմակերպվել էր ցերեկույթ` նվիրված Համո Սահյանին։