Աշխատանքային խորհրդակցություն Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Փետրվարի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, գլխավոր հաշվապահ Անուշ Թոխունցը, մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Անուշ Դաջունցը, Մերի Դանիելյանը, ԷԿԴԱՄ-ներ Մերի Մկրտչյանը, Հեղինե Հովսեփյանը, անձնակազմի կառավարման մասնագետ Գոհար Ռուբենյանը, բուժքույր Գյուլնարա Տոռոզյանը և ներառական կրթության բաժնի պատասխանատու Արփինե Ծատրյանը։

Քննարկումների առանցքում էին դպրոցի ընթացիկ կազմակերպչական և ուսումնական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց դասալսումների ու դիտարկումների արդյունքներին, ԱՈՒՊ-ների մշակման և իրականացման ընթացքին, ինչպես նաև տնօրենության կողմից տրվող գրավոր աշխատանքների ամփոփման գործընթացին։

Առանձին քննարկվեց նաև ՈՒԴԱՏՊ-ի հունվար–փետրվար ամիսների կատարողականը՝ շեշտադրելով առաջիկա աշխատանքների պլանավորումն ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը։ Խորհրդակցության ընթացքում արձանագրվեցին խնդիրների լուծման գործնական մոտեցումներ և հստակեցվեցին հետագա գործողությունների առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել կրթական գործընթացի կազմակերպման որակը և արդյունավետությունը։

    

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.02.2026)
Դիտումներ: 139 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar