|
Մարտի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացել է դասվարների և դասղեկների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցի առօրյա գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել դպրոցի ներքին կարգապահական կանոնների պահպանմանը, դասվարների և դասղեկների կողմից իրականացվող դիտարկումներին, սովորողների հաճախելիությանը և բացակայություններին, ինչպես նաև դասարաններում կազմակերպչական աշխատանքների արդյունավետ իրականացմանը։ Քննարկման կարևոր թեմաներից մեկը եղել է նաև ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակներն ու մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև քննարկվել է դպրոցի հնարավոր ներգրավվածությունը ծրագրում։ Խորհրդակցության ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպման նպատակով։
| |
|
| |
| Դիտումներ: 104 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




