|
Մարտի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել արտադասարանական խմբակների ղեկավարների՝ խմբավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում դպրոցում իրականացվող արտադասարանական խմբակների գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Մասնակիցները անդրադարձել են խմբակների արդյունավետ կազմակերպմանը, դրանց պատշաճ իրականացման ապահովմանը, սովորողների ակտիվ ընդգրկվածության խթանմանը, ինչպես նաև խմբակների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ժամանակին և պատշաճ ներկայացմանը։ Քննարկումների շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշում» խմբակների գործունեությանը՝ ընդգծելով դրանց նշանակությունը սովորողների առողջ կենսակերպի ձևավորման, ինքնաճանաչման և ապագա մասնագիտական կողմնորոշման գործընթացում։ Խորհրդակցության ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված արտադասարանական աշխատանքների առավել համակարգված, արդյունավետ և նպատակային կազմակերպմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 72 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




