|
Մարտի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվարները, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ, այցելել են դպրոցի հիմնանորոգվող հատված՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Շրջայցի ընթացքում մանկավարժները ծանոթացել են կատարված աշխատանքներին, շրջել շինհրապարակում և հանդիպում ունեցել շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ։ Քննարկվել են շինարարական գործընթացի ընթացքը, առկա խնդիրներն ու առաջիկա փուլում նախատեսվող առաջնահերթ աշխատանքները։ Դասվարները նաև ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընդգծելով, որ նորոգվող կրթական միջավայրը պետք է հնարավորինս նպաստավոր լինի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի նպատակն է բարելավել հանրակրթական հաստատությունների նյութատեխնիկական պայմանները և ստեղծել ուսուցման համար հարմարավետ ու ժամանակակից պայմաններ։
| |
|
| |
| Դիտումներ: 120 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







