|
Մարտի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, ինչպես նաև մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Անուշ Դաջունցը և Մերի Դանիելյանը։ Քննարկման հիմնական թեման եղել է ՈՒԴԱՏՊ-ի հունվար–փետրվար ամիսների կատարողականը։ Մասնակիցները ներկայացրել են իրականացված աշխատանքների արդյունքները, անդրադարձել առկա խնդիրներին և քննարկել առաջիկա ժամանակահատվածում նախատեսվող քայլերը՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և պլանավորման տեսանկյունից։ Խորհրդակցության ընթացքում նաև ներկայացվել են խնդիրների լուծման գործնական մոտեցումներ, հստակեցվել հետագա գործողությունների առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել կրթական գործընթացի կազմակերպման որակը և արդյունավետությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև դպրոցի նախադպրոցական վերահսկողության պլանի իրականացմանը և առաջիկայում նախատեսվող վերահսկողական աշխատանքներին։
| |
|
| |
| Դիտումներ: 64 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



