|
Մարտի 2-ից Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» և «Պատմություն» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողները իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Պրակտիկան կրում է ճանաչողական և պասիվ բնույթ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնել հանրակրթական հաստատության աշխատանքային գործընթացին, կրթության կազմակերպման առանձնահատկություններին և ուսուցչի մասնագիտական գործունեությանը։ Ուսանողների պրակտիկան կազմակերպում և համակարգում է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ով նրանց ներկայացնում է դպրոցում իրականացվող ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, կրթական ոլորտում կիրառվող օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև դպրոցում օգտագործվող հիմնական փաստաթղթերը։ Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են հանրակրթության պետական չափորոշիչներին, առարկայական ծրագրերին, թեմատիկ և օրացուցային-թեմատիկ պլաններին, ինչպես նաև դիտարկել են դասապրոցեսի կազմակերպման տարբեր մեթոդներ։ Գործնական աշխատանքի շրջանակում ուսանողները հնարավորություն են ունեցել մասնակցելու դպրոցական առօրյային, հետևելու դասերին և մոտիկից ծանոթանալու մանկավարժական աշխատանքի առանձնահատկություններին՝ ձեռք բերելով իրենց ապագա մասնագիտական գործունեության համար կարևոր փորձ և հմտություններ։
| |
|
| |
| Դիտումներ: 107 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




