Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ստուգվել է սովորողների տետրերի և դասագրքերի վարման որակը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակական ուշադրություն է դարձվում ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ուսումնական նյութերի ճիշտ օգտագործմանը։ Դպրոցում պարբերաբար իրականացվում են դասագրքերի և սովորողների տետրերի պահպանության, վարման և կիրառման վերահսկողության աշխատանքներ։

Վերջին ստուգումն իրականացվել է ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի և դպրոցի գրադարանավար Կարինե Շեգունցի կողմից։ Ստուգայցի ընթացքում ուսումնասիրվել են սովորողների տետրերի և դասագրքերի վարման որակը, դրանց պահպանության մակարդակը, ինչպես նաև ուսումնական նյութերի խնամքի վիճակը։

Նշենք, որ 2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկից հետո սա արդեն երկրորդ վերահսկողական ստուգումն է։ Ստուգումների նպատակն է ապահովել, որպեսզի սովորողները դասագրքերն ու տետրերը օգտագործեն ճիշտ և կոկիկ ձևով, պահպանեն դրանց ամբողջականությունը և ձևավորեն պատասխանատու վերաբերմունք ուսումնական նյութերի նկատմամբ։

Ստուգման ավարտին պատասխանատուները համապատասխան դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացրել դասվարներին ու դասղեկներին՝ հետագայում բացառելու տետրերի և դասագրքերի ոչ պատշաճ օգտագործման դեպքերը։

Դպրոցի տնօրենությունը կարևորում է մանկավարժական գործընթացում ներգրավված բոլոր օղակների համակարգված և համագործակցային աշխատանքը, քանի որ նման վերահսկողությունն ու հետևողականությունը նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և կրթության որակի բարձրացմանը։

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 17 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar