|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվել և անցկացվել են տարրական կրթության, օտար լեզուների, արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության, ինչպես նաև հումանիտար և բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորումների հերթական նիստերը։ Նիստերին մասնակցել են դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և ներառական կրթության բաժնի պատասխանատու Արփինե Ծատրյանը։ Մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանն ու Անուշ Դաջունցը ներկայացրել են նոր Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացիկ վերահսկողության արդյունքները 1–9-րդ դասարաններում։ Քննարկվել են նաև էլեկտրոնային մատենավարության կազմակերպման ընթացքը, փոխադարձ դասալսումների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը։ Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անհատական ուսուցման պլանների և դիտարկման թերթիկների լրացման գործընթացին՝ ընդգծելով դրանց պատշաճ և ժամանակին իրականացնելու կարևորությունը։ Մասնակիցները քննարկել են դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված մարտ ամսվա միջոցառումների և գործողությունների ընթացքը։ Նշվել է, որ պլանավորված աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում՝ ապահովելով դրանց լիարժեք և արդյունավետ իրականացումը։ Քննարկումների շրջանակում ներկայացվել են նաև 2025–2026 ուսումնական տարվա հունվար-փետրվար ամիսների հաշվետվությունները և դրանց արդյունքները՝ ընդգծելով իրականացված աշխատանքների կազմակերպվածությունը, հետևողականությունը և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
| |
|
| |
| Դիտումներ: 9 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









