Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվեց դաս՝ աշակերտական առաջնորդությամբ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է ուսումնական հետաքրքիր նախաձեռնություն՝ աշակերտական խորհրդի նախագահի մասնակցությամբ։

Աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանը, «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանի հետ համատեղ, 7-րդ «Բ» դասարանում վարել է «Բայի 5 եղանակները՝ ըղձական եղանակ» թեմայով դաս։ Դասի ընթացքում կիրառվել են ուսուցման ժամանակակից մեթոդներ՝ ապահովելով սովորողների ակտիվ մասնակցությունը։

Միլենա Մելքումյանի կողմից նախապես պատրաստվել էր սահիկաշար, ինչպես նաև մշակվել էին քարտային աշխատանքներ՝ ուղղված տեսական գիտելիքների ամրապնդմանը։ Գործնական առաջադրանքների միջոցով սովորողները հնարավորություն են ունեցել համակարգել և խորացնել իրենց գիտելիքները տվյալ թեմայի շրջանակում։

Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են սովորողները ներգրավվածության բարձրացմանը, առաջնորդության հմտությունների զարգացմանը և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

 

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.04.2026)
Դիտումներ: 46 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar