|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկաների ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը մանկավարժական խորհրդի նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Արհեստական բանականությունը կրթության մեջ․ ուսուցչին չփոխարինող, այլ նրա դերը վերափոխող գործիք» թեմայով զեկույցը։ Յուրաքանչյուր նոր ժամանակաշրջան բերել է իր հարցերը, մարտահրավերները և պատասխանները։ Բայց կան պահեր, երբ փոփոխությունը պարզապես հերթական փուլ չէ․ այն դառնում է իրական շրջադարձ։ Այսօր մենք ապրում ենք հենց այդպիսի շրջադարձային ժամանակում։ «Կրթությունը այն թռիչքն է, որը մարդն անում է միայն իր մտքով». Կարլ Յունգ: Մարդկության պատմության յուրաքանչյուր շրջադարձային փուլ փոխել է ոչ միայն տեխնոլոգիաները, այլև մտածողությունը։ Այսօր այդ երևույթը արհեստական բանականությունն է (ԱԲ), որը ներթափանցում է կրթություն, մշակույթ և առօրյա կյանք՝ ձևավորելով ապագայի մարդու կերպարը։ Ուստի առաջանում է հարց՝ արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է փոխարինել ուսուցչին։ Եթե կրթությունը դիտարկենք միայն որպես տեղեկատվության փոխանցում, կարող է՝ այո։ Բայց եթե կրթությունը հասկանում ենք որպես մտածողության ձևավորում, արժեքների փոխանցում և անձի ամբողջական զարգացում, պատասխանը միանշանակ է՝ ոչ։ ԱԲ-ն չի փոխարինում ուսուցչին․ այն վերափոխում է նրա դերը, դարձնելով նրան կենտրոնացած սովորողի անհատական աճի վրա և թույլ տալով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ ապահովելու առավել արդյունավետ ու հետաքրքրական ուսուցում։ «Արհեստական բանականությունը կարող է տալ պատասխաններ, բայց չի կարող ստիպել մտածել». սոկրատեսյան մոտեցում։ Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
|
| |
| Դիտումներ: 71 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

