|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվել և անցկացվել են տարրական կրթության, օտար լեզուների, արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության, ինչպես նաև հումանիտար և բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորումների հերթական նիստերը։ Նիստերին մասնակցել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը՝ կարևորելով մեթոդական աշխատանքի շարունակականությունն ու արդյունավետ կազմակերպումը։ Մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանը և Անուշ Դաջունցը ներկայացրել են նոր Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացիկ վերահսկողության արդյունքները 1–9-րդ դասարաններում։ Անդրադարձ է կատարվել կրթական գործընթացի կազմակերպման ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և առկա խնդիրներին՝ առաջարկելով դրանց հաղթահարման ուղղված գործնական լուծումներ։ Քննարկվել են նաև էլեկտրոնային մատենավարության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև փոխադարձ դասալսումների որակի և արդյունքների բարձրացմանն ուղղված հարցեր։ Կարևորվել է փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության դերը՝ ուսուցման որակի շարունակական բարելավման գործում։ Նիստերի օրակարգում ընդգրկվել են ավարտական քննությունների նախապատրաստման, ուսուցիչների տարակարգի գործընթացի, ինչպես նաև տնօրենության կողմից տրվող գրավոր աշխատանքների կազմակերպման հարցերը։ Մասնակիցները անդրադարձել են դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված մարտ ամսվա միջոցառումների և գործողությունների իրականացման ընթացքին՝ նշելով, որ պլանավորված աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում և ապահովել են ակնկալվող արդյունքները։ Քննարկումների շրջանակում ներկայացվել են նաև 2025–2026 ուսումնական տարվա մարտ–ապրիլ ամիսների հաշվետվությունները։ Ընդգծվել է իրականացված աշխատանքների կազմակերպվածությունն ու հետևողականությունը, ինչպես նաև կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված նպատակային քայլերի շարունակականությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 62 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





