ԳՏՄԱԿ-ը մշտադիտարկում է իրականացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 11-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրեն Հերմինե Շալունցը և տնօրենի տեղակալ Վարդիկ Գրիգորյանը, իրականացրել են մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։

Այցի շրջանակում ուսումնասիրվել են անհատական ուսումնական պլանները (ԱՈւՊ), համապատասխան արձանագրությունները և սովորողների անձնական թղթապանակները։ Մասնագետները նաև քննարկումներ են անցկացրել դպրոցի ներառական կրթության բաժնի աշխատակիցների՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի և ուսուցչի օգնականների հետ՝ անդրադառնալով ընթացիկ խնդիրներին և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։

Առանձին հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՈւՊ-ներ լրացնող ուսուցիչների, ներառական կրթության թիմի ներկայացուցիչների և ԿԱՊԿՈւ սովորողների ծնողների հետ, որոնց ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին վերաբերող կարևոր հարցեր և համագործակցության ուղիները։

Նշվում է, որ նմանատիպ մշտադիտարկումներ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից իրականացվել են նաև տարածաշրջանի այլ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ նպատակ ունենալով բարձրացնել ներառական կրթության որակն ու արդյունավետությունը։

   

    

 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.05.2026)
Դիտումներ: 50 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar