Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակ

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմն այցելել է Գորիսի Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի և պատերազմի հերոսների հիշատակի առթիվ։

Մայիսի 9-ը խորհրդանշում է 1941–1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած պատմական հաղթանակը։ Այդ հաղթանակի կերտման գործում զգալի ներդրում է ունեցել նաև հայ ժողովուրդը։ Հազարավոր հայորդիներ, ծառայելով Խորհրդային բանակի շարքերում, մասնակցել են տարբեր ռազմաճակատների մարտերին՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն, անձնազոհություն և հայրենասիրություն։

Նրանց սխրանքը դարձել է ոչ միայն հաղթանակի կարևոր գրավականներից մեկը, այլև արժանապատիվ ապագա կառուցելու խորհրդանիշ՝ սերունդներին փոխանցելով հայրենիքի հանդեպ նվիրումի և պատասխանատվության օրինակ։

Միաժամանակ, հիշատակվել են մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմի ընթացքում զոհված հազարավոր հայ զինվորները։ Մասնակիցները խոնարհումով ու երախտագիտությամբ հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը։

      

    

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 145 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar