|
Մայիսի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Ճանաչիր ինձ ու իմ հմտությունները աշակերտական անհատական զարգացման ճամփորդագրերի վարման համակարգում» թեմայով հանդիպում-քննարկում, որը նախաձեռնել էր դպրոցի հոգեբան Էմմա Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են աշակերտների անհատական զարգացման և ինքնաճանաչման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդներն ու գործիքները։ Քննարկվել են սովորողների կարողությունների բացահայտման, ինքնագնահատման և անձնային աճի խթանման արդյունավետ մոտեցումները։ Մասնակիցներին տրամադրվել են ինքնագնահատման ձևաթղթեր, իրականացվել է ուժեղ կողմերի քարտեզագրում, մշակվել են համապատասխան ռուբրիկներ, ինչպես նաև ապահովվել է հետադարձ կապի արդյունավետ կազմակերպումը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների ինքնավստահության բարձրացմանը, հմտությունների զարգացմանն ու կրթական գործընթացում առավել ակտիվ ներգրավվածությանը։ Անհատական զարգացման ճամփորդագրերի կիրառումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի առավել հստակ գնահատել սեփական առաջընթացը, բացահայտել իր ներուժն ու ձևավորել շարունակական զարգացման մշակույթ։
| |
|
| |
| Դիտումներ: 15 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




