|
Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների առաջնության համայնքային փուլը։ Մրցաշարին մասնակցեցին Գորիսի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները։ Միջոցառման նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը, նպաստել հեծանվային սպորտի մասսայականացմանը և ընդլայնել դպրոցականների ներգրավվածությունը մարզական կյանքում։ Առաջնությանը մասնակցեցին տարածաշրջանի 9 հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։ Մրցապայքարը անցավ բարձր մրցակցային և լարված պայքարի պայմաններում․ մասնակիցները ցուցադրեցին լավ ֆիզիկական պատրաստվածություն, դիմացկունություն և հաղթանակի ձգտում։ Մրցաշարում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ Արման Եղյանը և Միլենա Մելքումյանը պատվով ներկայացրին իրենց դպրոցը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Նրանց արդյունքը ևս մեկ անգամ ընդգծում է դպրոցում սպորտի և առողջ ապրելակերպի խրախուսման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը։
| |
|
| |
| Դիտումներ: 12 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



