|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ, որը վարեց տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Քննարկման առանցքում էին 4-րդ դասարաններում արտաքին գնահատման կազմակերպման գործընթացը, 9-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը, քննությունների հանձնաժողովների կազմերի հաստատումը, ինչպես նաև ավարտական քննությունների հարցատոմսերի նախապատրաստման և հաստատման հարցերը։ Անդրադարձ կատարվեց նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿ) սովորողների՝ ավարտական քննություններից ազատման ընթացակարգերին։ Մանկավարժական խորհրդի նիստում քննարկվեցին նաև օրացուցային-թեմատիկ պլանների կատարման և ամփոփիչ աշխատանքների իրականացման ստուգման արդյունքները։ Ներկայացվեցին 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող նախագծային աշխատանքների և արտադասարանական խմբակների կազմակերպման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Նիստի ընթացքում ամփոփվեցին դասվարների և դասղեկների կողմից կատարված աշխատանքները, անդրադարձ կատարվեց ուսուցիչների հերթական ատեստավորման, կարիքի գնահատման գործընթացներին, ինչպես նաև անհատական ուսուցման պլանների (ԱՈՒՊ) պատշաճ լրացման կարևորությանը։ Քննարկման առանձին թեմա դարձան նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից վարչական վարույթի շրջանակում իրականացված ստուգումները, որոնց վերաբերյալ ներկայացվեցին համապատասխան պարզաբանումներ և առաջիկա անելիքները։ Մանկավարժական խորհուրդը կարևորեց ուսումնական գործընթացի որակի շարունակական բարձրացմանն ուղղված միասնական և համակարգված աշխատանքը։
| |
|
| |
| Դիտումներ: 61 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






