|
Մայիսի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանում անցկացվեց հետաքրքիր և ուսուցողական համակցված դաս, որը կազմակերպել էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը և «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը։ Դասի ընթացքում կիրառվեց «Կլիմայական արկղիկ» ուսումնամեթոդական գործիքը, որի միջոցով սովորողները վիկտորինա-խաղի ձևաչափով պատասխանեցին բնագիտական առարկաներին վերաբերող հարցերին։ Հարցաշարն ընդգրկում էր աշխարհագրական, կենսաբանական և բնապահպանական թեմաներ՝ նպաստելով սովորողների գիտելիքների ամրապնդմանն ու տրամաբանական մտածողության զարգացմանը։ Ինտերակտիվ և համագործակցային միջավայրում անցկացված դասը մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությունն ու թիմային աշխատանքը։ Նմանատիպ համակցված դասերը կարևոր դեր ունեն բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության բարձրացման և գործնական գիտելիքների զարգացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 26 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







