Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում առաջին անգամ անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում առաջին անգամ իրականացվել է 4-րդ դասարանների սովորողների արտաքին գնահատում՝ համաձայն Հանրակրթության պետական նոր չափորոշչի։ Գնահատումն անցկացվել է ԳԹԿ-ի մշակած միասնական թեստի միջոցով, որն ընդգրկել է «Մայրենի» (40%), «Մաթեմատիկա» (40%) և «Ես և շրջակա աշխարհը» (20%) առարկաները։

Գիտելիքների ստուգման ընթացքին հետևել են դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և ԳԹԿ ներկայացուցիչ Սոնա Կարախանյանը։ Վերջինս բարձր է գնահատել կազմակերպչական աշխատանքներն ու գնահատման ընթացքի պատշաճ իրականացումը։

Նշենք, որ արտաքին գնահատման արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու սովորողների հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա։ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին 4-րդ դասարանի սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ տարեկան բնութագրերի հիման վրա։

Արտաքին գնահատման նոր ձևաչափով ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի գնահատելու տարրական կրթության արդյունավետությունը, արձանագրելու առկա խնդիրներն ու հաջողությունները և հստակեցնելու այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.05.2026)
Դիտումներ: 177 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar