Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ մանկավարժական խորհրդի նիստ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնական տարվա ավարտի հետ կապված մի շարք կարևոր հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց սովորողների առաջադիմությանը, դասարանից դասարան փոխադրման գործընթացին, ավարտական քննությունների կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործընթացների ընդհանուր արդյունքներին ու ընթացիկ խնդիրներին։

Քննարկվեցին նաև 2025-2026 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի շրջանակում մայիս ամսվա ընթացքում իրականացված միջոցառումները, ծրագրերն ու նախաձեռնությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Անվտանգ և ապահով կրթություն» տարվա շրջանակում կատարված աշխատանքներին, դրանց արդյունավետությանը և կրթական միջավայրում ունեցած նշանակությանը։

Մանկավարժական խորհրդի նիստի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները և նախանշվեցին առաջիկա կազմակերպչական ու կրթական գործընթացների հիմնական ուղղությունները։

    

    

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 102 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar