|
Մայիսի 25-27-ը Գորիսի պետական համալսարանում տեղի է ունեցել «Խոցելիությունից դեպի հարմարվողականություն. կայուն զբոսաշրջությունը որպես տարածքային դիմակայունության լծակ» խորագրով միջգիտակարգային միջազգային գիտաժողովը, որի շրջանակում «Սյունիքի մարզի գեոտուրիզմի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները» վերնագրով զեկուցումով հանդես է եկել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը: Զեկուցման մեջ ներկայացվել է, որ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման արդի փուլում հանդիսանում է երկրների տնտեսական համակարգերի արագընթաց զարգացող ճյուղերից մեկը: Աշխարհի բազմաթիվ երկրների համար այն հանդիսանում է արտարժույթի ներհոսքի առաջնային աղբյուր, որը նաև խթանում է այդ երկրներին բնորոշ որոշ արտադրությունների, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը (այդ թվում շինարարություն, առևտուր, գյուղատնտեսություն, կապ, թեթև արդյունաբերություն և այլն): Այն համարվում է աշխատատար ճյուղ և նպաստում է գործազրկության նվազեցմանն ու աղքատության հաղթահարմանը: Սրանով պայմանավորված` զբոսաշրջությունը հատկապես զարգացող երկրների հա¬մար ձեռք է բերել ընդգծված սոցիալ-տնտեսական նշանակություն: Զբոսաշրջու¬թյան ոլորտն իր յուրահատկությամբ միակն է, որն ուղղակի և ան¬ուղղակի ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի զարգացման վրա: ՀՀ-ում, մասնավորապես Սյունիքի մարզում, գեոտուրիզմի զարգացումը դրականորեն կանդրադառնա տնտեսության աճի և բնակչության կյանքի որակի բարձրացման վրա, կնպաստի առկա սոցիալ-տնտեսական, ինչպես նաև տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդիրների լուծմանը: Սյունիքի մարզում գեոտուրիզմի զարգացման նախադրյալների գնահատման և ներգրավվման կարիք կա:
| |
|
| |
| Դիտումներ: 19 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



