Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը մասնակցում է «ՏեխնՈւս» ծրագրի թվային գրագիտության վերապատրաստմանը

ՀԲԸՄ «ՏեխնՈւս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի վերապատրաստման դասընթացի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Ծրագրի ընթացքում 180 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից կզարգացնեն իրենց թվային կարողությունները, կուսումնասիրեն ժամանակակից կրթական տեխնոլոգիաներն ու կստանան գործնական գործիքներ՝ դրանք դասապրոցեսում ինտեգրելու համար:

Առաջին հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան դասընթացի կառուցվածքին ու ժամանակացույցին, իսկ հարցուպատասխանի շնորհիվ հասցրին քննարկել իրենց սպասելիքներն ու մասնագիտական կապեր հաստատել գործընկերների հետ:

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 62 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar