|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանի սովորողները, դասվար Տաթևիկ Փարսադանյանի և ծնողների ուղեկցությամբ, ճանաչողական այց են կատարել Գորիսի երկրագիտական թանգարան։ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են թանգարանում ներկայացված պատմամշակութային արժեքներին, հնագիտական գտածոներին, ազգային կենցաղն ու տարածաշրջանի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին։ Թանգարանի մասնագետների ուղեկցությամբ երեխաները հետաքրքիր տեղեկություններ են ստացել Գորիսի և Սյունիքի հարուստ անցյալի, մշակութային ժառանգության և նշանավոր իրադարձությունների մասին։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն սովորողների հայրենաճանաչության, պատմամշակութային գիտելիքների ընդլայնման և ազգային արժեքների նկատմամբ հետաքրքրության ձևավորման գործում։ Այցը երեխաների համար դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև հետաքրքիր ու հիշարժան փորձառություն՝ լի նոր բացահայտումներով և տպավորություններով։
| |
|
| |
| Դիտումներ: 41 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




