|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է ակտիվ մասնակցությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող պատմամշակութային հուշարձանների մաքրման և պահպանության համապետական ծրագրին՝ իր ներդրումն ունենալով ազգային ժառանգության պահպանության և պատասխանատու քաղաքացիական գիտակցության ձևավորման գործում։ Դպրոցում ծրագիրն իրականացվում է նախապես հաստատված ժամանակացույցով, որի համաձայն տարբեր դասարանների սովորողներ հերթականությամբ ներգրավվում են հուշարձանների մաքրման, խնամքի և բարեկարգման աշխատանքներում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ապահովել ծրագրի շարունակականությունը և ընդգրկել ավելի մեծ թվով աշակերտների։ Հունիսի 12-ին նախաձեռնությանը մասնակցել են 7-րդ «Գ» դասարանի սովորողները՝ դասղեկ Լիլիթ Սարգսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ։ Աշակերտներն այցելել են դպրոցին կցված պատմամշակութային հուշարձան, որտեղ իրականացրել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ ցուցաբերելով հոգատար և պատասխանատու վերաբերմունք ազգային արժեքների նկատմամբ։ Ծրագրի շրջանակում 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 7-9-րդ դասարանների սովորողները յուրաքանչյուր ամիս մասնակցել են հուշարձանների մաքրման և պահպանության աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալով պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։ Նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի սովորողների կրթադաստիարակչական գործընթացում։ Այն նպաստում է հայրենասիրության, պատմական հիշողության և ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, ինչպես նաև զարգացնում է համագործակցության, թիմային աշխատանքի և համայնքային կյանքի նկատմամբ ակտիվ մասնակցության հմտությունները։ Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում ձևավորել պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ գիտակցված և պատասխանատու վերաբերմունք՝ ընդգծելով, որ ազգային արժեքների պահպանումը յուրաքանչյուր քաղաքացու կարևոր առաքելությունն է։ Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են հուշարձանների պահպանությանը, այլև ծառայում են արժեքահեն, գիտակից և հայրենասեր սերնդի ձևավորմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 15 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



