Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է փաստաթղթավարությանը և գործարար գրագրությանը նվիրված դասընթաց

Հունիսի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դպրոցի աշխատակազմի համար կազմակերպվել է «Փաստաթղթաշրջանառություն, փաստաթղթավարություն և գործարար գրագրություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարել է դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը։

Դասընթացի ընթացքում ներկայացվել են ուսումնական հաստատություններում փաստաթղթաշրջանառության և փաստաթղթավարության կազմակերպման հիմնական սկզբունքները, պաշտոնական գրագրության կանոնները, ինչպես նաև գործարար հաղորդակցության արդյունավետ մեխանիզմները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էլեկտրոնային հաղորդակցությանը՝ մասնավորապես էլեկտրոնային փոստի միջոցով պաշտոնական նամակագրության իրականացման կարգին, ձևաչափերին և գործող պահանջներին։

Մասնակիցները ծանոթացել են գործնականում հաճախ հանդիպող խնդիրներին, քննարկել փաստաթղթերի ձևակերպման առանձնահատկությունները և ստացել մասնագիտական պարզաբանումներ աշխատանքային գործընթացում առաջացող հարցերի վերաբերյալ։

Դասընթացի ավարտին իրականացվել է գործնական աշխատանք, որի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել վերլուծելու իրենց կողմից նախկինում ուղարկված նամակները, բացահայտելու առկա թերություններն ու սխալները, ինչպես նաև ստանալու առաջարկություններ՝ գրագրության որակի և արդյունավետության բարձրացման նպատակով։

      

    

    

    

    

    

 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 18 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar