Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է «Բարոյահոգեբանական մթնոլորտը աշխատանքային միջավայրում» թեմայով հանդիպում-քննարկում

Հունիսի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դպրոցի աշխատակազմի համար կազմակերպվել է «Բարոյահոգեբանական մթնոլորտը աշխատանքային միջավայրում» թեմայով հանդիպում-քննարկում, որը վարել է դպրոցի հոգեբան Էմմա Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջ և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման կարևոր նախադրյալները, բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտի ազդեցությունը մասնագիտական գործունեության արդյունավետության վրա, ինչպես նաև գործընկերային փոխհարաբերությունների, հաղորդակցման մշակույթի և փոխադարձ հարգանքի դերը աշխատանքային գործընթացում։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել անդրադառնալու աշխատանքային միջավայրում հանդիպող տարբեր իրավիճակների, քննարկելու դրանց հաղթահարման արդյունավետ մոտեցումները և կիսվելու սեփական փորձով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սթրեսի կառավարման, թիմային աշխատանքի ամրապնդման և համագործակցային միջավայրի ձևավորման մեխանիզմներին։

Հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ՝ ներառելով քննարկումներ, գործնական օրինակներ և փորձի փոխանակում, ինչը նպաստել է թեմայի առավել խորքային ընկալմանը և մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը։

  

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 15 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar