|
Հուլիսի 2-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել են 2025–2026 ուսումնական տարվա 9-րդ դասարանների սովորողների ավարտական քննությունները։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների սովորողներն արդեն հանձնել են «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն», «Անգլերեն» և «Ֆրանսերեն» առարկաների ավարտական քննությունները, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը։ Քննություններն անցել են կազմակերպված և հանգիստ մթնոլորտում՝ ապահովելով սովորողների գիտելիքների և կարողությունների օբյեկտիվ գնահատումը։ Առաջիկա օրերին շրջանավարտներին սպասում են ևս մի շարք կարևոր քննություններ։ Նրանք քննություն կհանձնեն «Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաներից՝ միասնական էսսեագրության ձևաչափով, ինչպես նաև «Ռուսաց լեզու» առարկայից։ Դպրոցի մանկավարժական անձնակազմը հաջողություն է մաղթում բոլոր սովորողներին՝ վստահ լինելով, որ նրանք կկարողանան լավագույնս դրսևորել ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և հաջողությամբ ավարտել հիմնական կրթության փուլը։
| |
|
| |
| Դիտումներ: 96 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








