Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ Գորիսի տարածաշրջանի արհմիությունների 7-րդ համաժողովը

Հունիսի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Գորիսի տարածաշրջանի արհմիությունների 7-րդ համաժողովը, որին մասնակցեցին տարածաշրջանի կրթական հաստատությունների ղեկավարներն ու այդ հաստատությունների պատվիրակները։

Համաժողովի մեկնարկին հաստատվեց նիստի օրակարգը, որից հետո կատարվեցին կազմակերպչական ընտրություններ։ Համաժողովի նախագահ ընտրվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, իսկ քարտուղար՝ Մերի Իսայանը։

Օրակարգային հիմնական հարցի շրջանակում Գորիսի տարածաշրջանի արհմիությունների նախագահ Արարատ Լալաբեկյանը ներկայացրեց նախորդ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների հաշվետվությունը, որը պատվիրակների կողմից գնահատվեց գերազանց։ Նա անդրադարձավ արհմիութենական գործունեության շրջանակներում կատարված աշխատանքներին, գործող իրավական նորմերին և դրանց կիրառման առանձնահատկություններին։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշվեցին առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Քվեարկության արդյունքում Գորիսի տարածաշրջանի արհմիությունների նախագահ ընտրվեց Արարատ Լալաբեկյանը։

Համաժողովն անցավ կառուցողական մթնոլորտում՝ հնարավորություն ստեղծելով մասնակիցների համար ամփոփելու կատարված աշխատանքները և քննարկելու հետագա անելիքները՝ կրթական ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության և արհմիութենական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։

    

    

    

    

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 17 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar