|
Հունիսի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ» թեմայով դասընթաց, որը վարեց դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։ Դասընթացի նպատակն էր ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացումը, կարողունակահեն կրթության համատեքստում գնահատման արդի մոտեցումների ներկայացումը և ուսումնառության վերջնարդյունքների արդյունավետ պլանավորման ու գնահատման առանձնահատկությունների քննարկումը։ Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձան կարողունակությունների ձևավորմանը միտված դասավանդման մեթոդներին, գնահատման տարբեր գործիքների կիրառման արդյունավետությանը, ինչպես նաև քննարկեցին ուսումնական գործընթացում սովորողների առաջընթացի գնահատման և հետադարձ կապի ապահովման կարևորությունը։ Դասընթացն անցավ ակտիվ քննարկումների և փորձի փոխանակման մթնոլորտում՝ նպաստելով մանկավարժների մասնագիտական աճին և կրթության որակի շարունակական բարելավմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 22 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






