|
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում կայացել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Վկայականները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում ֆրանսերենի ուսուցչի վերապատրաստողի վկայական է ստացել նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը։ Այս ձեռքբերումը կարևոր քայլ է ոչ միայն ուսուցչուհու մասնագիտական առաջընթացի, այլև դպրոցում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման և օտար լեզուների ուսուցման զարգացման ուղղությամբ։ Վերապատրաստողի կարգավիճակը հնարավորություն կտա Գայանե Գրիգորյանին իր փորձն ու գիտելիքները փոխանցել նաև ոլորտի այլ մասնագետների՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանն ու զարգացմանը Հայաստանում։
| |
|
| |
| Դիտումներ: 74 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


