«Ողջույն դպրոց» և «Ամառային դպրոց» ծրագիրը շարունակվում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ակտիվ ընթացքի մեջ է «Ողջույն դպրոց» և «Ամառային դպրոց» ծրագիրը, որը նախատեսված է դպրոց ընդունվող ապագա առաջին դասարանցիների համար։

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների սահուն և վստահ անցմանը նախադպրոցական միջավայրից դպրոցական կյանք՝ ստեղծելով ջերմ, հետաքրքիր և զարգացնող կրթական միջավայր։ Դասընթացների ընթացքում փոքրիկները մասնակցում են տարաբնույթ ուսուցողական, ստեղծագործական և խաղային գործունեությունների, որոնք օգնում են զարգացնել նրանց հաղորդակցական, ճանաչողական և սոցիալական հմտությունները։

Ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս նախապես ծանոթանալ դպրոցական առօրյային, դասասենյակային միջավայրին և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։ Միաժամանակ նրանք սովորում են համագործակցել հասակակիցների հետ, զարգացնում են ինքնուրույնության և պատասխանատվության հմտությունները, ձեռք բերում նոր գիտելիքներ ու փորձառություններ։

Ծրագրի իրականացումն ապահովում են դպրոցի դասվարներ Ռիտա Շալունցը, Իրինա Ջավահիրյանը, Անահիտ Աղաբեկյանը և Տաթևիկ Փարսադանյանը, որոնք երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան կազմակերպում են հետաքրքիր, արդյունավետ և զարգացնող աշխատանքներ։

Հարկ է նշել, որ դպրոցում իրականացվող «Ողջույն դպրոց» և «Ամառային դպրոց» ծրագիրը, որը կազմակերպվում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ։

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 65 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar