Մանկավարժական խորհրդի հերթական նիստ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հունիսի 29-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը, որը վարեց դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին 2025–2026 ուսումնական տարվա արդյունքների ամփոփման, ինչպես նաև առաջիկա ուսումնական տարվա կազմակերպմանն ու զարգացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր։

Մանկավարժական խորհուրդը հաստատեց նիստի օրակարգը, որից հետո ներկայացվեցին 9-րդ դասարանների ավարտական քննությունների արդյունքները։ Քննարկվեց շրջանավարտներին հասարակ և գերազանցության նշումով հիմնական կրթության վկայականներ շնորհելու հարցը։

Նիստի ընթացքում ներկայացվեցին մանկավարժական խորհրդի անդամների, մեթոդական միավորումների նախագահների, արտադասարանական խմբակների ղեկավարների, երկարօրյա ուսուցման խմբերի պատասխանատուների և նախագծային աշխատանքների ղեկավարների տարեկան հաշվետվությունները։ Ամփոփվեցին նաև տարվա ընթացքում իրականացված դասալսումները, դիտարկումները, անհատական ուսուցման պլաններով (ԱՈՒՊ) կատարված աշխատանքները և ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման արդյունքները։

Առանձնակի ուշադրություն դարձվեց դպրոցի զարգացման հեռանկարներին։ Քննարկման ներկայացվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2026–2031 թվականների զարգացման ծրագիրը, որի շրջանակում նախանշվեցին կրթության որակի բարձրացման, կառավարման արդյունավետության, նորարարական ծրագրերի ներդրման և դպրոցի շարունակական զարգացման առաջնահերթությունները։

Մանկավարժական խորհուրդն անդրադարձավ նաև նոր ուսումնական տարվա կազմակերպչական մի շարք հարցերի, այդ թվում՝ մեթոդական միավորումների անվանումների փոփոխությանը, օտար լեզուների, «ԹԳՀԳ» և «Հայոց լեզու» առարկաների դասաժամերի ընթացքում դասարանների խմբերի բաժանմանը, ցածր խտությամբ դասարանների կազմավորմանը, ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխմանը, ինչպես նաև գնահատման համակարգում նախատեսվող փոփոխություններին։

Քննարկվեցին նաև 5-րդ դասարանի առաջին կիսամյակում և 5–9-րդ դասարաններում որոշ առարկաների միավորային գնահատման չկիրառման, «Առողջ ապրելակերպ» և «Անվտանգ կենսագործունեություն» առարկաների ուսումնասիրման առանձնահատկությունների, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող մի շարք կարգերում կատարված փոփոխությունների վերաբերյալ հարցեր։

Նիստի ավարտին մանկավարժական խորհրդի անդամները քննարկեցին ընթացիկ կազմակերպչական հարցեր, ներկայացրին առաջարկություններ և ընդունեցին համապատասխան որոշումներ՝ միտված դպրոցի արդյունավետ գործունեության ապահովմանն ու 2026–2027 ուսումնական տարվա հաջող մեկնարկին։

    

    

    

    

    

    

    

    

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 89 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar