«Սթրեսի կառավարում» թեմայով հանդիպում-քննարկում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հունիսի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, դպրոցի և Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի համագործակցության շրջանակում, դպրոցի աշխատակազմի համար կազմակերպվել է «Սթրեսի կառավարում» թեմայով հանդիպում-քննարկում։

Հանդիպումը վարել է Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան Լուսինե Աղաջանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է սթրեսի առաջացման հիմնական պատճառները, դրա դրսևորման առանձնահատկությունները և հաղթահարման արդյունավետ մեթոդներն ու գործիքները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպող սթրեսային իրավիճակներին, դրանց ազդեցությանը անձի հոգեբանական բարեկեցության և աշխատանքային արդյունավետության վրա։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել կիսվելու իրենց փորձով, քննարկելու առկա մարտահրավերները և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։

Հանդիպումն անցել է ակտիվ և փոխգործակցային մթնոլորտում՝ նպաստելով աշխատակիցների հոգեբանական իրազեկվածության բարձրացմանը, մասնագիտական հմտությունների զարգացմանը և առողջ ու բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն կրթական հաստատություններում աշխատակիցների հոգեկան առողջության պահպանման, մասնագիտական այրման կանխարգելման և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում։

      

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 40 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar