|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանի սովորողները շարունակում են արժանապատվորեն ներկայացնել իրենց կարողություններն ու գրանցել նոր հաջողություններ մշակութային տարբեր մրցույթներում և փառատոններում։ 2-րդ «Ա» դասարանի սովորող Ալեքս Մկրտչյանը, «Heno’s Drums Studio» համույթի կազմում, մասնակցել է Վրաստանում անցկացված միջազգային դհոլի մրցույթ-փառատոնին, որտեղ համույթն արժանացել է գլխավոր՝ «GRAND PRIX» մրցանակին։ Նույն դասարանի սովորողներ Ջուլիա Մեծոյանը և Արինա Պողոսյանը, «Լիլի Նարինյան» պարային դպրոցի կազմում, մասնակցել են «Հայրենի մշակույթ» համահայկական փառատոնին և արժանացել պատվոգրերի։ 2-րդ «Ա» դասարանի ևս մեկ սովորող Մարիա Ասրյանը, «Մանուշ Մանասյան» պարային դպրոցի կազմում, Գյումրիում մասնակցել է մանկական երգի և պարի փառատոնին՝ արժանանալով պատվոգրի։ Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի սովորողներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, հաղթանակներ և ստեղծագործական հաջողություններ։ Մենք հպարտ ենք ձեր նվաճումներով։
| |
|
| |
| Դիտումներ: 120 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



