Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հաջողությունները շարունակական են

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողների ձեռքբերումները շարունակական են՝ վկայելով, որ դպրոցական կյանքը հարուստ է ոչ միայն ուսումնական, այլև մշակութային, մարզական և ստեղծագործական հաջողություններով։

Դպրոցի 2-րդ «Գ» դասարանի սովորողները 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել տարբեր կրթական, մշակութային և մարզական միջոցառումների՝ արժանանալով պատվոգրերի, գովասանագրերի, շնորհակալագրերի և հավաստագրերի։

Տիգրան Հայրապետյանը մասնակցել է Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի կազմակերպած Սյունիքի մարզի մանկապատանեկան մարզադպրոցների ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությանը և ցուցաբերելով բարձր մարզական պատրաստվածություն՝ զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։

Կատարինա Արզումանյանը, հանդես գալով «Մեծ Հայք» պարային դպրոցի կազմում, մասնակցել է Երևանում անցկացված «Ամառային ղողանջներ» համերգային ծրագրին և արժանացել պատվոգրի։

Լիկա Հովսեփյանը, Արինա Առաքելյանը, Արիանա Առաքելյանը և Մարի Աղաջանյանը, լինելով «Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաներ, մասնակցել են «Հայրենի մշակույթ» համահայկական փառատոնին և իրենց հաջող ելույթների համար պարգևատրվել պատվոգրերով։

Ադամ Հովսեփյանը հաջողությամբ հանձնել է կարատեի որակավորման քննությունը և արժանացել դեղին գոտու (8-րդ կյու) հավաստագրի, ինչը կարևոր ձեռքբերում է նրա մարզական ճանապարհին։

Շնորհավորում ենք մեր բոլոր սովորողներին՝ գրանցած հաջողությունների համար, և մաղթում նորանոր հաղթանակներ, բարձր նվաճումներ ու անսպառ կամք՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Մենք հպարտ ենք յուրաքանչյուր ձեռքբերմամբ, որը բարձր է պահում դպրոցի անունն ու արժանապատվությունը։

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 77 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar