Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի սովորողները՝ կրթական, մշակութային և մարզական նոր ձեռքբերումներով

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի սովորողները 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել կրթական, մշակութային, ստեղծագործական և մարզական տարբեր ծրագրերի ու մրցույթների՝ արժանանալով պատվոգրերի, վկայականների և բարձր գնահատանքի։

Լիա Դավթյանը հաջողություններ է գրանցել արվեստի ոլորտում։ Նա հաճախում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և մասնակցել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2026» կրթամշակութային ծրագրին, որի համար արժանացել է կենտրոնի վկայականի։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Երևանում, Սյունիքում և Լոռիում կազմակերպված վարպետության դասերի և ստեղծագործական աշխատարանների շրջանակում։

Կարինա Ճաղարյանը հաճախում է «Լիլի Նարինյան» պարային դպրոց, որտեղ իր նվիրումի և հաջող ելույթների շնորհիվ բազմիցս արժանացել է պատվոգրերի։ Նա ևս մասնակցել է մշակութային նախաձեռնություններին՝ արժանանալով բարձր գնահատանքի։

Լեո Ասրյանը մասնակցել է Գեղագիտության ազգային կենտրոնի կազմակերպած «Մշակութային խաչմերուկ 2026» ծրագրի աշխատարաններին՝ դրսևորելով հետաքրքրություն կերպարվեստի և ստեղծագործական գործունեության նկատմամբ։

Տիգրան Մարգարյանը մարզական հաջողություն է գրանցել՝ Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված Սյունիքի բաց առաջնությունում զբաղեցնելով պատվավոր 2-րդ տեղը։

Գայանե Բաբայանը մասնակցել է «ԳԱԿ. Մշակութային խաչմերուկ 2026» կրթամշակութային ծրագրին, որն արդեն չորրորդ տարին իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ միավորելով Հայաստանի և արտերկրի արվեստագետներին ու շնորհալի երեխաներին։

Սամվել Մանուչարյանը Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված Սյունիքի բաց առաջնությունում զբաղեցրել է պատվավոր 3֊րդ տեղը։

Նարե Երիցյանը ևս պատվոգրի է արժանացել «Սյունյաց քոչարի» համահայկական փառատոնում ակտիվ մասնակցության համար։ Մասնակցել է տարբեր համերգների, փառատոների և մշակութային միջոցառումների՝ արժանանալով հանդիսատեսի  բարձր գնահատականին։

Եվա Սահակյանը ևս պատվոգրի է արժանացել «Սյունյաց քոչարի» համահայկական փառատոնում ակտիվ մասնակցության համար։ Բացի այդ, նա մասնակցել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2026» ծրագրի շրջանակում կազմակերպված «Պարող գորգեր» աշխատարանին, որը տեղի է ունեցել Երևանում, Սյունիքում և Լոռիում՝ Իրանից, Վրաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից նկարիչների մասնակցությամբ։

Արթուր Ղավալբաբունցը դարձել է պատմական մշակութային նախաձեռնության մասնակից։ Նա ներգրավված է եղել Արա Գևորգյանի «Վերածնունդ» ֆիլմում, որի նկարահանումների ընթացքում 1000 դհոլահարների միաժամանակյա կատարումով սահմանվել է համաշխարհային ռեկորդ, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Հրաչ Լենդրուշյանը նույնպես մասնակցել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2026» կրթամշակութային ծրագրին՝ ակտիվորեն ներգրավվելով ծրագրի ստեղծագործական և կրթամշակութային նախաձեռնություններին։

Մարիա Ղևոնդյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի անվան կերպարվեստի դպրոցի կազմակերպած «Նոր ձեռքեր» կիրառական արվեստի մրցույթ-փառատոնին, որի նպատակն էր բացահայտել նոր տաղանդների, ներկայացնել դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, ձեռքի աշխատանքներ և ստեղծագործական նախագծեր։ Նրա մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է սովորողների ստեղծագործական ներուժը և արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։

Նանե Պողոսյանը պարի միջոցով ներկայացրել է հայկական մշակույթը տարբեր բեմերում և շարունակում է զարգանալ որպես կատարող։
Նա անընդհատ կատարելագործում է իր  հմտությունները՝ ձգտելով նոր ստեղծագործական նվաճումների։ «Աշնանային Երևան» միջազգային փառատոնում լավագույն մասնակցության համար արժանացել է պատվոգրի։

4-րդ «Գ» դասարանի սովորողների ձեռքբերումները վկայում են, որ նրանք ոչ միայն հաջողությամբ են յուրացնում կրթական ծրագրերը, այլև ակտիվորեն զարգացնում են իրենց ստեղծագործական, մարզական և մշակութային կարողությունները՝ պատվով ներկայացնելով Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը տարբեր հարթակներում։ Դպրոցը շնորհավորում է իր շնորհալի սովորողներին և մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։

   

   

   

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 22 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar