Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի սովորող Մարիամ Դալլաքյանը՝ շախմատի մրցաշարի արծաթե մրցանակակիր

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի սովորող Մարիամ Դալլաքյանը հերթական հաջողությունն է գրանցել շախմատի ասպարեզում։

Գորիսի շախմատի դպրոցում անցկացված որակավորման մրցաշարի ընթացքում Մարիամը հանդես է եկել վստահ և արդյունավետ խաղով՝ ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ, գեղեցիկ կոմբինացիոն լուծումներ և տակտիկական հասուն մտածողություն։ Մրցաշարի 8 հնարավոր միավորից նա վաստակել է 6 միավոր, ինչը հնարավորություն է տվել պատվով լրացնել շախմատի 3-րդ կարգը։

Գրանցած բարձր արդյունքի շնորհիվ Մարիամ Դալլաքյանն արժանացել է մրցաշարի արծաթե պատվո հարթակին՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ նպատակասլացությունն ու հետևողական աշխատանքը հաջողության կարևոր գրավականներն են։

Շնորհավորում ենք Մարիամին այս կարևոր նվաճման առթիվ և մաղթում նոր հաղթանակներ, հաջող մրցելույթներ և շարունակական առաջընթաց շախմատի աշխարհում։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 19 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar