|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանի սովորողները շարունակում են աչքի ընկնել կրթական, մշակութային և ստեղծագործական տարբեր ոլորտներում՝ գրանցելով նոր հաջողություններ և պատվով ներկայացնելով իրենց դպրոցը։ Մարիա Լալայանը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «SKYE NET» նախագծի շրջանակում իրականացված կարողությունների զարգացման դասընթացները՝ ստանալով համապատասխան վկայական։ Նա նաև մասնակցել է «Երիտասարդական բանկ» դասընթացին, իսկ «Կիբեռքվեստ 2025» մրցույթում ակտիվ մասնակցության համար արժանացել է հավաստագրի։ Արկադյա Ճաղարյանը սովորում է Հենրիկ Իգիթյանի անվան գեղարվեստական դպրոցում, մասնակցել է մի շարք մրցույթների և ցուցահանդեսների՝ արժանանալով տարբեր մրցանակների և բարձր գնահատանքի։ Լիլի Մալինցյանը գերազանցությամբ ավարտել է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը՝ ստանալով գերազանցության վկայական։ Ալեքս Միկա Ավանեսյանը հաջողությամբ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության Գորիսի կենտրոնի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացը՝ ամրապնդելով իր լեզվական գիտելիքներն ու հաղորդակցական հմտությունները։ Շնորհավորում ենք մեր շնորհալի սովորողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, ստեղծագործական և կրթական բարձր նվաճումներ։ Թող նրանց յուրաքանչյուր ձեռքբերում դառնա նոր հաղթանակների և մեծ նպատակների իրականացման ամուր հիմք։
| |
|
| |
| Դիտումներ: 6 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



