Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի սովորողների հաջողությունները

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի սովորողները ուսումնական տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց ակտիվությամբ, ստեղծագործականությամբ և տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով։

Յանա Ալխասյանը, Արինա Բեգլարյանը և Էվա Գիչունցը պարգևատրվել են «Լիլի Նարինյան» պարային դպրոցի կողմից՝ պայծառ ժպիտի, էներգիայի և գեղեցիկ պարային կատարումների համար։

Եվա Բախշյանը մասնակցել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացված պարի փառատոնին՝ ներկայացնելով «Լիլի Նարինյան» պարային դպրոցը և արժանանալով պատվոգրի։

Տիրան Ղազարյանը մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Սյունիքի բաց առաջնությանը և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։

Դավիթ Ասլանյանը մասնակցել է «Կորիզ» կրթական ծրագրի կողմից կազմակերպված մրցույթին՝ անցնելով երկրորդ փուլ և արժանանալով պատվավոր մասնակցության։

Դպրոցի 1-ին «Ա» դասարանի սովորողների այս հաջողությունները վկայում են նրանց աշխատասիրության, տաղանդի և տարբեր բնագավառներում ակտիվ ներգրավվածության մասին։

Շնորհավորում ենք փոքրիկներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործական հաջողություններ և հաղթանակներ։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 49 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar