|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի սովորողները շարունակում են հաջողություններ գրանցել կրթության, արվեստի, լեզուների և ինտելեկտուալ մրցույթների ոլորտներում՝ արժանապատվորեն ներկայացնելով իրենց դպրոցը։ Իռեն Բաղդագյուլյանը մասնակցել է «ԳԱԿ. Մշակութային խաչմերուկ 2026» կրթամշակութային ծրագրին և արժանացել մասնակցության վկայականի՝ ցուցաբերելով ստեղծագործական ակտիվություն։ Սառա Միքայելյանը մասնակցել է «Շիրակացու ճեմարան» կրթահամալիրի Հանրապետական բաց օլիմպիադային և արժանացել III կարգի դիպլոմի։ Նա նաև մասնակցել է «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի կազմակերպած «Կիբեռքվեստ 2025» մրցույթին՝ ստանալով մասնակցության հավաստագիր։ Նարե Հայրապետյանը գրանցել է մի շարք կարևոր հաջողություններ։ Նա հաջողությամբ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գորիսի կենտրոնի անգլերեն լեզվի A2 մակարդակի դասընթացը, ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի երկրորդ փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը, Հանրապետական բաց օլիմպիադայում մայրենի առարկայից արժանացել է գովասանագրի, ինչպես նաև ավարտել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման գեղանկարչության արվեստանոցը՝ ստանալով համապատասխան վկայական։ Ալետա Տատինցյանը հաջողությամբ մասնակցել է «Քոնթեսթս Լաբ» կրթական ՀԿ-ի կազմակերպած «Կիբեռքվեստ 2025» մրցույթին՝ ստանալով մասնակցության հավաստագիր, «Շիրակացու ճեմարան» կրթահամալիրի Հանրապետական բաց օլիմպիադայում արժանացել է III կարգի դիպլոմների՝ «Հայոց լեզու» և «Ֆրանսերեն» առարկաներից, ինչպես նաև օլիմպիադայում ցուցաբերած բարձր արդյունքների համար ստացել է III կարգի դիպլոմ և 1 կիսամյակ «Շիրակացու ճեմարան» կրթահամալիրում սովորելու հավաստագիր։ Նա «Koreez» մաթեմատիկական մրցույթում մասնակցել է կիսաեզրափակիչ փուլին՝ արժանանալով պատվավոր մասնակցության, ինչպես նաև գերազանցությամբ ավարտել է Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի «Դաշնամուր» մասնագիտությունը։ Շնորհավորում ենք 6-րդ «Ա» դասարանի բոլոր շնորհալի սովորողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ և անսպառ եռանդ։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում դառնա նոր հաղթանակների և մեծ նպատակների իրականացման ամուր հիմք։
| |
|
| |
| Դիտումներ: 67 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



