|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի սովորողները շարունակում են գրանցել հաջողություններ սպորտի, մշակույթի, լեզուների և ստեղծագործական տարբեր ոլորտներում՝ արժանապատվորեն ներկայացնելով իրենց դպրոցը։ Մելիք Մելքումյանը, որպես Գորիսի տարածքային մարզադպրոցի սան, 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում ըմբշամարտի մրցումներում տարել է 4 հաղթանակ՝ գրանցելով նշանակալի մարզական հաջողություններ։ Ներսիկ Մուսայելյանը մասնակցել է Ճապոնական կարատեի Հայաստանի գավաթի բաց առաջնությանը և արժանացել III կարգի դիպլոմի։ Սերյոժա Օհանջանյանը, որպես Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի սան, մասնակցել է «Սյունիքի բասկետբոլի բաց գավաթ 2025» մրցաշարին և լավագույն հմտություններ ցուցաբերելու համար ստացել է հավաստագիր։ Լիլիթ Մկրտչյանը, Նանե Պետրոսյանը և Լիլի Հովսեփյանը մասնակցել են «Սյունյաց Քոչարի» համահայկական փառատոնին՝ արժանանալով պատվոգրերի։ Անգելինա Մարտիրոսյանը մասնակցել է «Ամառային ճամբար 2026» ծրագրին և ստացել մասնակցության վկայական։ Լիլի Հովսեփյանը և Արփի Շալունցը հաջողությամբ ավարտել են «Русский язык как иностранный: элементарный уровень для детей 7–14 лет» ծրագիրը՝ ստանալով համապատասխան սերտիֆիկատներ։ Տիգրան Բախշյանը, Արամ Միրումյանը, Էրիկա Շալունցը, Նանե Պետրոսյանը և Սոնա Քոչարյանը մասնակցել են «Знаю русский» կրթական ծրագրին և ստացել սերտիֆիկատներ։ Նանե Պետրոսյանը մասնակցել է նաև «Փոքրիկ նկարիչներ» մրցույթին, ինչպես նաև «Հայրենի մշակույթ» համահայկական փառատոնին՝ ցուցադրելով իր ստեղծագործական կարողությունները։ Շնորհավորում ենք մեր բոլոր շնորհալի սովորողներին՝ մաղթելով առողջություն, նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ և հաղթանակներով լի ճանապարհ։ Թող նրանց յուրաքանչյուր ձեռքբերում ոգեշնչի նոր նպատակների և մեծ հաջողությունների։
| |
|
| |
| Դիտումներ: 63 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



