Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչները մասնակցել են ՔՈԱՖ-ի մենթորական ծրագրին

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Անգլերեն» առարկայի ուսուցիչներ Թագուհի Գրիգորյանը և Լիանա Գրիգորյանը հաջողությամբ մասնակցել են ՔՈԱՖ-ի «Սյունիքի անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորական ծրագրին, որն իրականացվել է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, ուսուցիչները ներգրավված են եղել ինտենսիվ վերապատրաստումների, մասնագիտական դասընթացների և փորձի փոխանակման հանդիպումների։ Նրանք ծանոթացել են անգլերենի դասավանդման նորարարական մեթոդներին, ժամանակակից կրթական գործիքներին և սովորողակենտրոն ուսուցման արդյունավետ մոտեցումներին՝ միաժամանակ իրականացնելով համայնքային նախաձեռնություններ։

Մենթորական ծրագիրը նպաստել է ուսուցիչների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, դասավանդման որակի բարձրացմանը և կրթական գործընթացում նորարարական մեթոդների ներդրմանը՝ ստեղծելով առավել արդյունավետ և հետաքրքիր ուսումնառության միջավայր սովորողների համար։

Ծրագրի ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների սովորողները ներկայացրել են իրենց իրականացրած նախագծային աշխատանքները՝ ցուցադրելով ոչ միայն ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, այլև համագործակցային, հետազոտական, ստեղծագործական և հաղորդակցական կարողությունները։ Ներկայացված նախագծերը վկայել են, որ ծրագրի շրջանակում կիրառված նոր մոտեցումները նպաստել են սովորողների ինքնուրույն մտածողության, նախաձեռնողականության և թիմային աշխատանքի զարգացմանը։

Դպրոցը կարևորում է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը և նման ծրագրերին մասնակցությունը՝ որպես կրթության որակի բարձրացման և սովորողների առաջադիմության ապահովման կարևոր նախապայման։

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 16 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar