«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին «Syunik DMO» տուրիստական տեղեկատվական կենտրոնում

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026թ.» ծրագրի  շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Հերմինե Ալավերդյանը, Ռուզաննա Խաչատրյանն ու սովորողները հյուրընկալվեցին «Syunik DMO»-ում: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիսի քարանձավային ու ժայռային էկոհամակարգերի քարտեզագրման, գիտական ուսումնասիրության և պահպանության հարցերը, դրանց դերը կայուն զբոսաշրջության զարգացման գործում, ինչպես նաև համապատասխան ուղղություններով էկոերթուղիներ կազմակերպելու համագործակցային հնարավորությունները: Նախագծի հիմնկան նպատակն է` հանրայնացնել ու պահպանել Գորիսի եզակի բնական ու պատմամշակութային արժեքները:

Դպրոցականները հանդես եկան նորարարական գաղափարներով՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով ավելի տեսանելի դարձնել Գորիսի քարանձավների ու ժայռային էկոհամակարգերի բնությունը: Նման նախագծերը հնարավորություն են տալիս աշակերտներին դառնալ իրենց համայնքի յուրօրինակ «դեսպանները»՝ համատեղելով տեխնոլոգիան, գիտությունն ու զբոսաշրջությունը:

Նման նախաձեռնությունները ոչ միայն խորացնում են դպրոցականների գիտելիքները հայրենագիտության ու բնապահպանության ոլորտում, այլև ձևավորում են պատասխանատու քաղաքացու կերպար, ով ակտիվորեն մասնակցում է իր տարածաշրջանի կայուն զարգացմանը:

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 19 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar