|
Օգոստոսի 19-ից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել էին 2026–2027 ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպվող մեթոդական միավորումների առաջին նիստերը։ Նիստերի ընթացքում մանկավարժական անձնակազմը քննարկել է նոր ուսումնական տարվա աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Օրակարգում ընդգրկված են եղել դպրոցի աշխատանքային ռեժիմին, ուսումնական պլաններին, դասաբաշխմանը, ներքին կարգապահական կանոններին, թեմատիկ պլանավորմանը, նախագծային աշխատանքներին և մի շարք այլ հարցերի վերաբերող կետեր:։ Նիստերի ընթացքում դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը ներկայացրել է դպրոցի նոր տնօրենի տեղակալ Մերի Մկրտչյանին՝ մաղթելով նրան արդյունավետ և արգասաբեր աշխատանքային գործունեություն։ Քննարկվել է նաև մեթոդական միավորումների ղեկավարների կազմը։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մեթոդական միավորման նախագահ Անուշ Դաջունցը հայտնել է պաշտոնում իր աշխատանքը չշարունակելու ցանկության մասին։ Մեթոդական միավորման նախագահի պաշտոնում առաջադրվել է Հերմինե Ալավերդյանի թեկնածությունը։ 2026–2027 ուսումնական տարվանից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կգործեն վեց մեթոդական միավորումներ.
Մեթոդական միավորումների նիստերի անցկացումը նոր ուսումնական տարվան նախապատրաստական աշխատանքների կարևոր բաղադրիչներից է։ Դրանց ընթացքում համակարգվում են ուսուցիչների առաջիկա աշխատանքները, հստակեցվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առաջնահերթությունները և քննարկվում կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նախապատրաստական աշխատանքները շարունակվում են՝ նոր ուսումնական տարին կազմակերպված, համակարգված և նոր նպատակներով դիմավորելու համար։
| |
|
| |
| Դիտումներ: 13 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |











