|
Օգոստոսի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման հիմնական թեման անհատական ուսուցման պլանների (ԱՈՒՊ) տարեկան նպատակների քննարկումն ու հստակեցումն էր։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց սովորողների կրթական կարիքներին համապատասխան նպատակների ձևակերպմանը, դրանց իրատեսական և չափելի լինելուն, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Մասնակիցները կարևորեցին դպրոցի մանկավարժների, ներառական կրթության պատասխանատուների և մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների համագործակցությունը՝ յուրաքանչյուր սովորողի կրթական առաջընթացին համապատասխան աջակցություն ապահովելու համար։ Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Մերի Մկրտչյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, ներառական կրթության բաժնի համակարգող Արփինե Ծատրյանը, ինչպես նաև դպրոցի մանկավարժները։ Հանդիպումը միտված էր նոր ուսումնական տարվա ընթացքում ներառական կրթության գործընթացի առավել համակարգված կազմակերպմանը և սովորողների անհատական կրթական կարիքներին համապատասխան արդյունավետ աջակցության ապահովմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 18 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



