Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել մանկավարժական խորհրդի նիստ

Օգոստոսի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել մանկավարժական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարվա աշխատանքները և քննարկվել 2026-2027 ուսումնական տարվա կազմակերպման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Նիստի օրակարգը հագեցած էր և ներառում էր նոր ուսումնական տարվա արդյունավետ մեկնարկին վերաբերող կազմակերպական, ուսումնական և ուսումնադաստիարակչական մի շարք հարցեր։

Մանկավարժական խորհուրդը քննարկել է խորհրդի կազմի և քարտուղարի ընտրության, 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների, ինչպես նաև նոր ուսումնական տարվա անելիքների ու խնդիրների վերաբերյալ հարցերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2026-2027 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Քննարկվել են ուսումնական պլանը, տարիֆիկացիոն ցուցակը, դասացուցակը և դասաբաշխումը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, առարկայական ծրագրերն ու օրացուցային-թեմատիկ պլանները, ինչպես նաև արտադասարանական խմբակների գործունեության կազմակերպումը։

Օրակարգում ներառված էին նաև առարկայական մասնախմբերի նախագահների, դասվար-դասղեկների, լաբորանտների և արտադասարանական խմբակների ղեկավարների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դպրոցի տարբեր ստորաբաժանումների և մասնագետների՝ տնօրենի տեղակալի, ԿԱԴԱՀ-ի, հատուկ մանկավարժի, հոգեբանի, ուսուցչի օգնականների, գրադարանավարների և ԷԿԴԱՄ-ի աշխատանքային պլանների քննարկման հարցերը։

Մանկավարժական խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը։ Քննարկվել են 2026-2027 ուսումնական տարվա ԱՈՒՊ-ները, ԿԱՊԿՈՒ սովորողների՝ դասապրոցեսին մասնակցության հետ կապված հարցերը և նրանց կրթության կազմակերպման առանձնահատկությունների արտացոլումը ուսուցիչների օրվա պլաններում։

Քննարկման առարկա են դարձել գրավոր, լաբորատոր և գործնական աշխատանքների, թեմատիկ ամփոփումների քանակն ու տեսակները, ինչպես նաև նոր հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան՝ 1-9-րդ դասարաններում սովորողների գնահատման չափանիշները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել երկարօրյա խմբերի կազմակերպմանը, նախագծային աշխատանքների թեմաների, պլանների և ղեկավարների ընտրությանը, դասալսումների ու փոխադարձ դասալսումների իրականացմանը։ Ներկայացվել է նաև դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ներքին գնահատման հաշվետվությունը։

Մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացվել նաև 2026-2027 ուսումնական տարվա աշխատանքային ռեժիմը։

Նոր ուսումնական տարվա կարևոր նախաձեռնություններից է 2026-2027 ուսումնական տարին դպրոցում Ընթերցանության տարի սահմանելու առաջարկը։ Նիստի ընթացքում քննարկվել են նախաձեռնության իրականացման ուղղությունները և պատասխանատուների նշանակման հարցը։ Նախատեսվում է ընթերցանության խրախուսմանն ուղղված աշխատանքները դարձնել ուսումնական տարվա կարևոր բաղադրիչներից մեկը։

Քննարկվել է նաև նոր ուսումնական տարվանից յուրաքանչյուր դասարանի համար ուսուցիչների և ծնողների հանդիպումների հստակ օրեր սահմանելու հարցը՝ դպրոց-ընտանիք համագործակցությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով։

Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին։

Մանկավարժական խորհրդի նիստը միտված էր նոր ուսումնական տարվա աշխատանքների համակարգված պլանավորմանը, կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և դպրոցի առջև դրված կրթական ու դաստիարակչական խնդիրների արդյունավետ իրականացմանը։

      

      

      

      

      

      

      

      

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 23 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar