Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացել է աշակերտական խորհրդի նիստը

Սեպտեմբերի 3-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել աշակերտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ ուսումնական տարվա արդյունքները և քննարկվել 2026-2027 ուսումնական տարվա առաջնահերթ անելիքները։

Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025-2026 ուսումնական տարվա աշխատանքների ամփոփումը, 2026-2027 ուսումնական տարվա ծրագրերն ու նախատեսվող նախաձեռնությունները, դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ներքին գնահատման արդյունքները, տնօրենի տարեկան հաշվետվությունը, աշակերտական խորհրդի գործունեության գնահատումը, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական մի շարք հարցեր։

Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանը։

Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանն անդրադարձել է 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, արձանագրված արդյունքներին և առկա խնդիրներին՝ ներկայացնելով նաև նոր ուսումնական տարվա հիմնական ուղղություններն ու նախատեսվող քայլերը։

Արմիդա Գևորգյանը ներկայացրել է սովորողների կրթական, դաստիարակչական և արտադասարանական գործունեության շրջանակում իրականացված աշխատանքները, ինչպես նաև նոր ուսումնական տարում նախատեսվող նախաձեռնությունները։

Աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանն ամփոփել է խորհրդի նախորդ ուսումնական տարվա գործունեությունը՝ անդրադառնալով իրականացված միջոցառումներին, սովորողների մասնակցությանը և առաջիկա ծրագրերին։

Քննարկումների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել աշակերտների մասնակցության ընդլայնմանը, դպրոցական ինքնակառավարման մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, նոր նախաձեռնությունների խրախուսմանը և դպրոցական կյանքի կազմակերպման գործընթացներում սովորողների դերի բարձրացմանը։

Նիստի մասնակիցները քննարկել են նաև նոր ուսումնական տարում աշակերտական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և առաջիկա աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։

      

    

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 61 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar