Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվել են ծնողական խորհրդի աշխատանքները և նախանշվել նոր ուսումնական տարվա անելիքները

Սեպտեմբերի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ծնողական խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարվա աշխատանքները, ներկայացվել արձանագրված արդյունքները և քննարկվել 2026-2027 ուսումնական տարվա առաջնահերթությունները։

Նիստի օրակարգը ներառել է դպրոցի նախորդ ուսումնական տարվա գործունեության ամփոփումը, 2025-2026 ուսումնական տարվա ներքին գնահատման արդյունքների և տնօրենի տարեկան հաշվետվության ներկայացումը, ծնողական խորհրդի գործունեության գնահատումը, ինչպես նաև նոր ուսումնական տարվա ծրագրերի ու նախատեսվող նախաձեռնությունների քննարկումը։

Զեկույցներով հանդես են եկել դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և ծնողական խորհրդի նախագահ Մանե Հովհաննիսյանը։

Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը ներկայացրել է 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները՝ անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպմանը, դպրոցի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացված քայլերին։ Նա ներկայացրել է նաև 2026-2027 ուսումնական տարվա համար սահմանված առաջնահերթությունները և նախատեսվող աշխատանքները։

ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանն անդրադարձել է սովորողների կրթադաստիարակչական և արտադասարանական գործունեությանը, դպրոցում իրականացված միջոցառումներին ու նախաձեռնություններին։ Ներկայացվել են նաև նոր ուսումնական տարում նախատեսվող աշխատանքները՝ ուղղված սովորողների ակտիվության, նախաձեռնողականության և դպրոցական կյանքում ներգրավվածության խթանմանը։

Ծնողական խորհրդի նախագահ Մանե Հովհաննիսյանն ամփոփել է խորհրդի՝ նախորդ ուսումնական տարվա գործունեությունը՝ ներկայացնելով իրականացված աշխատանքները, ծնողների մասնակցությամբ կազմակերպված նախաձեռնությունները և դպրոց–ընտանիք համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև այն ուղղություններին, որոնցում անհրաժեշտ է առավել ակտիվացնել ծնողների մասնակցությունն ու համագործակցությունը դպրոցի հետ։

Քննարկումների առանցքում եղել է դպրոց–ծնող արդյունավետ համագործակցության ամրապնդումը։ Մասնակիցներն անդրադարձել են կրթական և դաստիարակչական գործընթացներում ծնողների մասնակցության կարևորությանը, սովորողների համար անվտանգ, ներառական և բարենպաստ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև դպրոցական կյանքի տարբեր խնդիրների լուծման գործում ծնողական համայնքի ներգրավվածությանը։

Քննարկվել են նաև սովորողների առաջադիմությանը, հաճախումներին, վարքագծին, արտադասարանական կյանքին և ծնողների հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին նախանշվել են 2026-2027 ուսումնական տարում ծնողական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները։ Կարևորվել է դպրոցի և ծնողական համայնքի միջև շարունակական երկխոսությունը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը և ծնողների առավել ակտիվ մասնակցությունը դպրոցական կյանքի կազմակերպմանն ու կրթական միջավայրի բարելավմանը։

    

    

    

    

      

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 14 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar