|
Սեպտեմբերի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2026-2027 ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցի տարեկան աշխատանքային պլանով սեպտեմբեր ամսվա համար նախատեսված միջոցառումները, առաջիկա անելիքներն ու դրանց իրականացման պատասխանատվության շրջանակները։ Հանդիպումը վարել է դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են տնօրենի տեղակալ Մերի Մկրտչյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, մեթոդական միավորումների նախագահներ Մերի Դանիելյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Ռիտա Շալունցը, Հերմինե Ալավերդյանը, Թամարա Հովհաննիսյանը, Աննա Աբգարյանը, ԷԿԴԱՄ Հեղինե Հովսեփյանը, հոգեբան Էմմա Սարգսյանը և ներառական կրթության բաժնի համակարգող Արփինե Ծատրյանը։ Քննարկումների առանցքում եղել են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, մեթոդական միավորումների աշխատանքների համակարգումը, սովորողների կրթական և դաստիարակչական գործընթացի շարունակական բարելավումը, ինչպես նաև դպրոցի տարբեր օղակների միջև համագործակցության ամրապնդումը։ Առանձին անդրադարձ է կատարվել «Ընթերցանության տարվա» շրջանակում նախատեսվող նախաձեռնություններին։ Քննարկվել են սովորողների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը խթանող միջոցառումների, գրքի ու ընթերցանության մշակույթի տարածման և կրթական միջավայրում ընթերցանության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է դարձվել նաև դպրոցական փաստաթղթավարությանը։ Կարևորվել է փաստաթղթերի պատշաճ, ժամանակին և սահմանված պահանջներին համապատասխան վարումը, ինչպես նաև պատասխանատու աշխատակիցների միջև գործառույթների հստակ բաշխումը։ Հանդիպման ավարտին ամփոփվել են քննարկված հարցերը և հստակեցվել սեպտեմբեր ամսվա առաջիկա աշխատանքները՝ դրանք համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով։
| |
|
| |
| Դիտումներ: 2 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




